ԱՄՆ-ն Ջամալ Խաշոգի սպանությանը մասնակիցների դեմ ընդունելու է հավելյալ միջոցներ
Ամերիկայի Միացյալ Նահանգները լրագրող Ջամալ Խաշոգի սպանությանը մասնակիցների դեմ ընդունելու է հավելյալ միջոցներ,-այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերտը:
«Մենք շարունակում ենք այս գործի ուսումնասիրությունը: Հավելյալ միջոցներ ենք կիրառելու այն անձանց դեմ, որոնք ծրագրել են, ղեկավարել և իրականացրալ այդ սպանությունը»,-հայտարարել է Նաուերտը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ստամբուլում սպանված լրագրող Ջամալ Խաշոգի գործով զրուցել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի և հետախուզության գործակալության (CIA) ղեկավար Ջինա Պասպելի հետ:
Մինչ այդ The Washington Post-ը տարածել էր լրատվություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության գործակալության եզրահանգմամբ, հնարավոր է Ջամալ Խաշոգի սպանության հրամանը արձակել է Սաուդյան Արաբիայի արքայազնը:
Ջամալ Խաշոգին սպանել են հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի դեսպանատանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan