ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի հարցով բանաձև են ներկայացրել ՄԱԿ
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի հարցով բանաձև են ներկայացրել ՄԱԿ

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Փաստաթղթում Վաշինգտոնը, Փարիզը և Լոնդոնը դատապարտում են քիմիական զենքի կիրառումը և հանդես են գալիս մասսայական ոչնչացման զենքով հարձակումը հետաքննելու համար անկախ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությամբ:

«Ֆրանս Պրեսի» տվյալներով, բանաձևի նախագիծը պատրաստել է Ֆրանսիան: Հեղինակները կոչ են անում Սիրիայի իշխանություններին, համագործակցել քիմիական զենքը արգելող կազմակերպության հետ, ինչպես նաև պահանջում են ապահովել Սիրիայում մարդասիրական օգնության անխափան մատակարարումը և կրակի դադարեցումը:

Հակամարտության կարգավորման մասում, բանաձևի հեղինակները հայտարարում են, որ Սիրիայի իշխանությունները առանց նախապայմանի, պետք է ներգրավվեն խաղաղ բանակցություններին:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանաձև ՄԱԿ-ում քննարկվելու է վաղը: