ԱՄՆ-ն և Չինաստանն առաջին անգամ բանակցել են ռազմական առաջնորդների մակարդակով

12:18, 10.09.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանն առաջին անգամ բանակցել են ռազմական առաջնորդների մակարդակով։

ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սեմ Պապարոն հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վու Յանանի հետ, ով Ժողովրդա-ազատագրական բանակի հրամանատարն է։

Հեռախոսազրույցը հաջորդել է անցյալ ամիս Պեկինում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և բարձրագույն ռազմական խորհրդականների հանդիպմանը:

ԱՄՆ և Չինաստանի զորքերը մասնակցել են նաև Բրազիլիայի զինված ուժերի գլխավորած լայնամասշտաբ զորավարժություններին։

Նմանատիպ