ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայի հարավային սահմանին նոր ռազմական գործողություն սկսելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերից. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ հարավային սահմանին նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերով։ Reuters-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Փրայսը նշել է, որ Սիրիայում ցանկացած նոր գործողություն կվտանգի տարածաշրջանի կայունությունը և վտանգի տակ կդնի ամերիկյան զորքերը:
«Մենք անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության աճի ներուժով։ Մենք գիտակցում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունը իր հարավային սահմանի անվտանգության համար, սակայն ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանի կայունությունը և կսպառնա ԱՄՆ-ի ուժերին և ԴԱԻՇ-ի դեմ արշավին», – ասել է Նեդ Փրայսը: