ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով, Ներկայացուցիչների պալատում առաջատարը ժողովրդավարներն են, իսկ Սենատում՝ հանրապետականները
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի են միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները:
Այս պահի դրությամբ, Ներկայացուցիչների պալատում առաջատարը ժողովրդավարներն են: Նրանք ձեռք են բերել 191 աթոռ, իսկ հանրապետականները՝ ընդամենը 177:
Ինչ վերաբերում Սենատին, այստեղ առաջատարը հանրապետականներն են՝ 51 մանդատով: Ժողովրդավարներն այս պահի դրությամբ, ունեն 43 մանդատ:
Այժմ ԱՄՆ-ի գերագույն օրենսդրական մարմնի երկու պալատներն էլ հսկում են հանրապետականները: Որպեսզի ժողովրդավարական կուսակցությունը փոխի նշված պատկերը, միջանկյալ ընտրություններում 435 մանդատից բաղկացած Կոնգրեսում պետք է ձեռք բերի 51 աթոռ և Ներկայացուցիչների պալատում՝ 218 տեղ: