Մայիսի 24-ին, ԱՄՆ-ի Սենատ է մտել Վրաստանին աջակցող բանաձև: Բանաձևը նվիրվում է Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանին և ընդգծում ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, բանաձևն ընդգծում է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և դաշնակից լինելը: Բանաձևն աջակցում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության առավել խորացմանը և հզորացմանը, այնպես ինչպես երկրների միջև առևտրական և կոմերցիոն հարաբերությունների զարգացմանը՝ երկու երկրների շահերից ելնելով:
Գերատեսչության տեղեկությամբ, ԱՄՆ-ի կոնգրեսն ընդգծում է 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը նախքան պատերազմական վիճակում առկա դիրքերին տեղափոխելը և բռնազավթված շրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման նշանակությունը:
Բանաձևը նշում է նաև բռնի տեղահանված անձանց և փախստականների սեփական տներ անվտանգ և արժանապատվորեն վերադառնալու անհրաժեշտությունը: