ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նամակով դիմել են Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում զարգացած իրադարձությունների հետ կապված
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նամակով դիմել են Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում զարգացած իրադարձությունների հետ կապված

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նամակով դիմել են Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում զարգացած իրադարձությունների հետ կապված:

Կոնգրեսականները նշել են, որ պատերազմը, որն Ադրբեջանն սկսել է Թուրքիայի և արտասահմանցի վարձկան զինյալների աջակցությամբ, ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ:

«Մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց խորապես մտահոգված ենք այս համաձայնագրի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով, որոնք չեն կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն առավել ակտիվ գործեին, իսկ նման քայլերի բացակայությունն ավելի է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությանը, գործնական քայլերին ու դրանց հետևանքով արձանագրված իրողություններին:

Քանի որ ստանձնում եք ԱՄՆ նախագահի պաշտոնը, Դուք հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը կաջակցի ժողովրդավարությանը, մարդու և, մասնավորապես, ազատ ինքնորոշման իրավունքներին»,- ասվում է Ադամ Շիֆի, Ֆրանկ Պալոնեի և Ջեկի Սպեյերի նամակում: