ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը Վրաստանում իրականացված բարեփոխումները գնահատում է դրական
ԱՄՆ-ի կոնգրեսմենների պատվիրակությունը ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Գուդլաթի գլխավորությամբ, Վրաստանում իրականացված բարեփոխումները գնահատում է դրական,- այս մասին կոնգրեսականները հայտարարել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ այսօր կայացած հանդիպմանը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Զրույցի ժամանակ ընդգծվել է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և նշվել, որ այդ տեսանկյունից հատկանշական էր 2017 թվականը, որն այդ թվում առանձնանում էր բարձր մակարդակի այցերով:
Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի կառավարության համար կարևորագույն առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առավել խորացումը և կոնգրեսին շնորհակալություն հայտնել 2018 թվականի բյուջեի օրենքում Վրաստանի համար կարևոր կետերի աջակցության համար:
Կողմերը զրուցել են նաև երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում հնարավոր ազատ առևտրի համաձայնագրի մասին: