ԱՄՆ-ի կոնգրեսական Թեդ Պո - Վրաստանին աջակցող երկկուսակցական համաձայնագիրը հաստատում է, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Վրաստանի աջակցության երկկուսակցական համաձայնագիրը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի հանդեպ և մեր դիրքը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդա,- հայտարարել է կոնգրեսական Թեդ Պոն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ կայացած հանդիպումից հետո։

«Կոնգրեսը պետք է հստակ ցույց տա իր նվիրվածությունը Վրաստանի և նրա անկախության հանդեպ: Նաև Վրաստանի տարածքի մի մասը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, ինչը անընդունելի է: Միացյալ Նահանգները չի աջակցում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի մեկ երրորդի բռնազավթմանը: Երբ կնդունենք օրենսդրական ակտը, սա կլինի Վրաստանի և ԱՄՆ-ի միության ևս մեկ լավ նշան» – հայտարարել է Թեդ Պոն։

Վրաստանի մամլո ծառայության տեղեկությամբ, Վրաստանի ընկերության խմբի նախագահների կողմից ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացված Վրաստանի աջակցման երկկուսակցական օրինագիծը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացվում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջև պաշտպանական և անվտանգության համագործակցությանը: Ակտի համաձայն համաձայն, ԱՄՆ պետքարտուղարը պարտավոր է այս ուղղությամբ 5 տարվա ռազմավարություն ներկայացնել Վրաստանի հետ:

Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչին արդյունավետ քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ուղղությամբ:

ԱՄՆ-ի Կոնգրեսը երկկուսակցական օրինագծի միջոցով նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հետագա ամրապնդում։

Հաջորդ փուլում օրենսդրական ակտի նախագիծը կքննարկեն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Աջակցության դեպքում, օրինագծին կքվեարկեն լիագումար նիստում։ ԱՄՆ-ի սենատի կողմից նման բովանդակությամբ օրենսդրական ակտի հաստատման և ԱՄՆ-ի նախագահի ստորագրման դեպքում այն կվերածվի օրենքի։