ԱՄՆ իշխանությունները Գուանտանամոյի բանտից ազատ են արձակել 11 բանտարկյալների
ԱՄՆ իշխանությունները Գուանտանամոյի բանտից ազատ են արձակել 11 բանտարկյալների։ Խոսքը եմենցի կալանավորների մասին է։
Պենտագոնի տվյալներով՝ նրանք կհանձնվեն Եմենի հարեւան Օմանին։
11 եմենցի գրեթե 20 տարի առանց մեղադրանքի բանտարկված էին։ Ներկայումս Գուանտանամոյում մնում է 15 բանտարկյալ, այդ թվում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մուհամեդը։