ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչակազմը «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմից արտադրված «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հաստատել է անհետաձգելի օգտագործման համար
ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչակազմը «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմից արտադրված «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հաստատել է անհետաձգելի օգտագործման համար

ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչակազմը «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմից արտադրված «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հաստատել է անհետաձգելի օգտագործման համար:

Պատվաստանյութի առավելությունն այն է, որ նա ունի միայն մեկ դեղաչափ: Սա երրորդ պատվաստանյութն է, որը հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների վարչության կողմից:

Պատվաստանյութը սովորաբար կարելի է պահել սառնարանում: Ըստ ուսումնասիրությունների, պատվաստանյութը 85 տոկոսով արդյունավետ է բարդ ձևերը կանխելու համար: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով հիվանդության միջին ծանրությունը, այն արդյունավետ է 66 տոկոսով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների գործակալության որոշումը ողջունել է Միացյալ Նահանգների նախագահը:

«Այսօր մենք նշում ենք այս հիանալի նորությունը, այնուամենայնիվ, մենք կոչ ենք անում յուրաքանչյուր ամերիկացու լվանալ ձեռքերը, պաշտպանել սոցիալական հեռավարությունը և անպայման կրել շնչադիմակ», – հայտարարել է Ջո Բայդենը: