ԱՄՆ-ի պետքարտուղարությունը աջակցում է հավաքների ազատությանը և կոչ անում կողմերին խուսափել բախումներից. «Ամերիկայի ձայն»
Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի կապակցությամբ «Ամերիկայի ձայնի» մոտ մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերին: Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է խոսքի և հավաքների ազատությանը:
Մենք կոչ ենք անում պետության ներկայացուցիչներին և ցուցարարներին զսպվածություն ցուցաբերել և կանխել ցանկացած էսկալացիա կամ բռնի գործողություններ», – ասված է նամակում, որը տարածել է «Ամերիկայի Ձայնը»: