Լոնդոնում այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին: Հանդիպման ժամանակակը և վայրը դեռևս ճշտված չէ:
Նախագահը և գլխավոր քարտուղարը հանդես են գալու ողջույնի խոսքով, իսկ լուսանկարները և տեսանյութն, ավանդաբար, տեղադրվելու է կազմակերպության կայքէջում:
Լոնդոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումներն այսօր սկսվելու են «ՆԱՏՕ-ին ներգրավվածություն» համաժողովով: Երեկոյան, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դաշինքի անդամ երկրների առաջին դեմքերին հյուրընկալելու է Բուքինհեմյան պալատում, իսկ վաղն անցկացվելու է առաջնորդների հանդիպումը: