«BBC»-ի փոխանցմամբ, Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում ազգային գվարդիայի ստորաբաժանումների ներգրավումը անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցը վերածվել է խռովության:
«BBC»-ն, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ մի խումբ ցուցարարներ քաղաքի կենտրոնում կոտրել են խանութների ցուցափեղկերը:
Մինեապոլիսում շուրջ 200 ցուցարարներ փակել են մայրուղին ՝ իրավապահ մարմիններին ստիպելով բերման ենթարկել մի քանի մարդու:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամ, ցույցին մասնակցել են Դոնալդ Թրամփի հակառակորդները: Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Նյու-Յորքում, Ֆիլադելֆիայում և Չիկագոյում:
Դեթրոյթում և Ֆենիքսում գործող նախագահի կողմնակիցները հավաքվել էին ընտրատեղամասերի մոտ և պահանջել դադարեցնել ձայների հաշվարկը: