ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացվել է Սիրիայի կողմից Վրաստանի շրջանների – Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանի անկախության ճանաչումը դատապարտող բանաձև: Այս մասին հայտարարել է բանաձևի հովանավոր, կոնգրեսական Ֆրանցիս Ռունին՝ Վաշինգտոնում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպմանը նախարարը շնորակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Վրաստանին կայուն աջակցելու համար և նշել, որ բանաձևի նախաձեռնումը Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հզոր աջակցության ևս մեկ հստակ արտահայտումն է:
Բանաձևը մեկ անգամ ևս ընգծում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և դատապարտում Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի շրջանների – Աբախազիայի և Հարավային Օսեթիայի շրջանի օկուպացիան: