ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթներ սկսելու վերաբերյալ բանակցությունները Նաթիա Թուրնավան անց է կացնելու սեպտեմբերին
ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթներ սկսելու վերաբերյալ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան բանակցություններ է անցկացնելու սեպտեմբերին,-այս մասին Նաթիա Թուրնավան ասել է լրագրողներին:
«Սեպտեմբերի սկզբին ես բանակցող խմբի հետ միասին ծրագրում եմ մեկնել Միացյալ Նահանգներ: Այնտեղ մենք կհանդիպենք երկու առաջատար ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք, մեր կարծիքով կհետաքրքրվեն Վրաստան ուղիղ չվերթների իրականացմամբ և սպասում ենք, որ «ռայնէիրի» նման, որոնց հետ բանակցությունները ավարտեցինք շատ արագ, բանակցությունները կավարտվեն շատ արագ»,-հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, արդեն իրականացվել են համապատասխան հետազոտություններ:
«Մենք շատ մանրամասն ուսումնասիրություն ենք կատարել, որն ապացուցել է, որ Վրաստանից Միացյալ Նահանգներ ուղիղ չվերթները շատ գրավիչ են: Սա ոչ միայն մեր ռազմավարական խնդիրն է, քանզի ԱՄՆ-ը մեր ռազմավարական գործընկերն է, այլ միանշանակ դրական քաղաքական ուղերձ»,-նշել է էկոնոմիկայի նախարարը: