ԱՄՆ-ի գլխավոր ծառայությունների վարչակազմը Ջո Բայդենին տեղեկացրել է, որ նրան համարում է ընտրություններում հաղթող և Բայդենի թիմը կարող է սկսել իշխանությունը ստանձնելու գործընթացը
Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր ծառայությունների վարչակազմը, երկրի ընտրված նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է, որ գործակալությունը նրան հաղթող է համարում և Բայդենի թիմը կարող է սկսել իշխանությունը ստանձնելու գործընթացը:
«Ֆոքս նյուսի» փոխանցմամբ, Ջո Բայդենի թիմը նամակ է ստացել գլխավոր ծառայությունների ղեկավար, Էմիլի Մերֆիից: Նամակում Մերֆին նշում է, որ Սպիտակ տան կողմից իր վրա ճնշում չի գործադրվել:
«Իմացեք, որ ես այս որոշմանը եկել եմ ինքնուրույն, հաշվի առնելով փաստերն ու օրենքը»,- գրել է Մերֆին:
Ընտրված նախագահի թիմը ողջունել է այդ հայտարարությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: