ԱՄՆ-ի դեսպանություն. Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական կլինիկան ամեն տարի կսպասարկի 3000 մարդու
Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական համալսարանային կլինիկայի բացմանն արձագանքել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ «Թվիթերի» պաշտոնական էջում:
«Դեսպան Դեգնանը և վարչապետը ներկա են գտնվել նոր վերականգնողական կենտրոնի բացմանը: Կենտրոնն ամեն տարի կսպասարկի 3000 մարդու: Կլինիկայի մասնագետների վերապատրաստումը և թրեյնինգները ֆինանսավորվել է USAID-Վրաստնաի միջոցով»,- գրված է ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Թբիլիսիում բացվել է Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական համալսարանային կլինիկան: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության անդամները, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: