ԱՄՆ-ի 2020 թվականի բյուջեի նախագծում 661 միլիոն դոլլար է հաշվի առնված Ռուսաստանի վնասակար ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի 2020 թվականի բյուջեի նախագիծը ենթադրում է պետական դեպարտամենտի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը (USAID) 40 միլիարդ դոլլարի տրամադրում:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությամբ, ԱՄՆ-ի 2020 թվականի բյուջեի նախագիծը նկատի ունի ռազմավարական գործընկերների աջակցություն: Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի վնասակար ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար նախատեսվում է ծախսել 661 միլիոն դոլլար: Գումարը օգտագործվելու է անվտանգության հզորացման, ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
Բացի այդ, բյուջեի նախագծի համաձայն, անվտանգության ոլորտում դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների հզորացման շրջանակներում, ԱՄՆ-ը վարկի տեսքով 8 միլիարդ դոլլար է նախատեսում փոխանցել, որպեսզի ամերիկյան պաշտպանական հագեցվածությունը առավել մատչելի դառնա դաշնակիցերի և գործընկերների համար, որը կընդլայնի նրանց հնարավորությունները:
Ինչպես ասվում է պետական դեպարտամենտի տարածած հայտարարությունում, նշված բյուջեն կապահովի ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար անհրաժեշտ ռեսուրսները, կավելացնի Ամերիկայի բարօրության մակարդակը՝ ԱՄՆ-ի բիզնեսի համար հնարավորությունների ընդլայնմամբ:
Թրամփի վարչությունը միջազգային կազմակերպություններին և ծրագրերին ֆինանսավորելու համար նախատեսում է 2,1 միլիարդ դոլլարի տրամադրում: