ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո. Թրամփի հյուրանոցի մոտ «Tesla» մեքենան պայթեցրած կասկածյալը թշնամություն չի ունեցել Դոնալդ Թրամփի նկատմամբ

15:46, 04.01.2025

Թրամփի հյուրանոցի մոտ «Tesla» մեքենան պայթեցրած կասկածյալը թշնամություն չի ունեցել Դոնալդ Թրամփի նկատմամբ,- հայտնել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները։

Հետաքննության նյութերի համաձայն՝ կասկածյալը ենթադրաբար ունեցել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Լաս Վեգասի Մետրոպոլիտեն ոստիկանության բաժանմունքի մամուլի ասուլիսում կասկածյալ Մեթյու Լիվելսբերգերի կողմից գրված նամակները կարդացվել են գրառումներ կատարելու հավելվածում, որը կասկածյալն օգտագործել է պայթյունից տասը օր առաջ:

«Ընկերներ, վետերաններ և ամերիկացիներ, ժամանակն է արթնանալու։ Մեզ ղեկավարում է թույլ և անխոհեմ ղեկավարությունը, որը ծառայում է միայն իրեն հարստացնելուն: Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, երբևէ եղած լավագույն երկիրը: Բայց հիմա մենք մահացու հիվանդ ենք և գնում ենք դեպի փլուզում»,- գրել է կասկածյալը։

Բյուրոն ասում է, որ կապ չկա Նոր Օռլեանում ավտոմեքենայի հարձակման և Լաս Վեգասում «Tesla»-ի պայթյունի միջև: 37-ամյա Մեթյու Լևելսբերգերը «Կանաչ բերետավորների» անդամ էր, 2006 թվականից ծառայում էր բանակում և երկու անգամ եղել է Աֆղանստանում:

Նմանատիպ