ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո. Նոր Օռլեանի հարձակումը ահաբեկչական գործողություն էր, կանխամտածված չարագործություն
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն պնդում է, որ Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչություն էր։
«Իմ նպատակն է հնարավորինս արագ ձեզ հետաքննության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Նախ, թույլ տվեք հստակ ասել, որ սա ահաբեկչական գործողություն էր։ Դա կանխամտածված և չարամիտ արարք էր»,- ասել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրենի օգնական Քրիստոֆեր Ռայան։
Ըստ Ռայայի՝ հարձակվողը հավանաբար միայնակ է գործել։
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 30-ը։