ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի արտաքին գործերի նախարարին
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի արտաքին գործերի նախարարին

ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի արտաքին գործերի նախարարին: Մուհամեդ Ջավադ Զարիգը պատրաստվում էր Նյու Յորք մեկնել Անվտանգության խորհրդի նիստին:

Ըստ 1947 թվականի համաձայնության, ԱՄՆ-ը պարտավոր է ՄԱԿ մեկնելու համար վիզա տրամադրել արտասահմանցի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնում հայտարարում են, որ նրանք կարող են բացառության կարգով մերժել վիզա տրամադրել՝ «Անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքական» պատճառներով:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որին պետք է ներկա գտնվեր Իրանի արտաքին գործերի նախարարը, անցկացվելու է հունվարի 9-ին: