ԱՄՆ-ը ծրագրում է նվազեցնել ՆԱՏՕ-ի հավաքական բյուջե մտցվելիք գումարները, և տնտեսվածը գումարները օգտագործել Վրաստանում և ՈՒկրաինայում իրականացվող ծրագերի համար. «Սի Էն Էն»
Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել ՆԱՏՕ-ի հավաքական բյուջե մտցվելիք գումարները, իսկ տնտեսված գումարները պատրաստվում է օգտագործել Ուկրաինայում և Վրաստանում իրականացվող ծրագրերի վրա: Լրատվությունն այս մասին տարածում է «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային հենվելով:
Ինչպես ամերիկյան հեռուստատեսությանը ասել է պենտագոնի բարձրպաշտոնյան, տնտեսված գումարները ԱՄՆ-ն կծախսի Եվրոպայում իր ռազմական ու անվտանգության ջանքերի համար, ինչպես նաև կֆինանսավորի տարբեր ծրագրեր այնպիսի երկրներում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ոչ անդամներ՝ Ուկրաինան և Վրաստանը:
Լրատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը ծրագրում է կրճատել իր ներդրումը հյուսիսատլանտյան դաշինքի բյուջեում, հեռուստատեսությանը հաստատել է նաև ՆԱՏՕ-ի աղբյուրը:
Ինչպես փոխանցում է հեռուստատեսությունը, մինչ այս Միացյալ Նահանգների ներդրումը կազմում էր ՆԱՏՕ-ի ուղիղ ֆինանսավորման 22%-ը, որը ծածկում էր շտաբկայանների պահպանման ծախսերը, անվտանգության ոլորտում համատեղ ներդրումները, ինչպես նաև առանձին ռազմական գործողությունների ծախսերը: «Սի Էն Էնը» նշում է, որ Թրամփի վարչակազմի որոշումը հիմնականում խորհրդանշական քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի ուղիղ բյուջեն համեմատաբար փոքր է ՝ և կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար և առանձնացված է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ազգային պաշտպանության բյուջեյից, ինչը, դաշինքի պահանջով պետք է լինի ընդհանուր ներքին արտադրանքի երկու տոկոսը:
Գոյություն ունեցող լրատվությամբ, Թրամփի վարչակազմը կնվազեցնի իր ներդրումը դաշինքի բյուջեում մինչև 16% և մոտավորապես կհավասարեցնի Գերմանիայի ներդրմանը, որը կազմում է 14,8%:
«Սի Էն Էնի» հաղորդմամբ, Սպիտակ տունը արդեն համաձայնեցրել է ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր բյուջեում ներդրման հարցը: