ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վիկտոր Օրբանի վարչակազմի ղեկավարի նկատմամբ՝ որպես «Գլոբալ Մագնիտսկու ցուցակի» մաս
«Գլոբալ Մագնիտսկու ցուցակի» շրջանակներում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Հունգարիայի կառավարության պաշտոնյա Անտալ Ռոգանի նկատմամբ՝ կոռուպցիայի մեջ նրա մասնակցության համար։ Ռոգանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վարչակազմի ղեկավարն է։
Պատժամիջոցների մասին տեղեկությունը տարածում է պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Հանրային պաշտոնում գտնվելու ժամանակ, ներառյալ Օրբանի աշխատակազմի ղեկավարը, Ռոգանը, ըստ տեղեկությունների, ղեկավարում էր սխեմաները, որոնք ուղղված էին Հունգարիայի տնտեսության ռազմավարական ոլորտների վերահսկողության տակ առնելուն: Նախարար Ռոգանը կենտրոնական դեր խաղաց Հունգարիայում այնպիսի համակարգի ստեղծման գործում, որը շահեց նրան և իր կուսակցությանը հունգար ժողովրդի հաշվին: Ռոգանի գործունեությունը խորհրդանշում է Հունգարիայում անպատժելիության ավելի լայն մթնոլորտը, որտեղ պետության հիմնական տարրերը գրավվել են օլիգարխների և ոչ ժողովրդավարական դերակատարների կողմից», – ասվում է Մեթյու Միլերի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ պատժամիջոցների նպատակն է ապահովել, որ ԱՄՆ ֆինանսական համակարգը որևէ դեր չխաղա Անթալ Ռոգանի կոռուպցիոն գործերը հեշտացնելու գործում։
«Մենք կրկին կոչ ենք անում Հունգարիայի ղեկավարներին ակտիվորեն, միանշանակ և վճռականորեն լուծել կոռուպցիայի հարցը։ Ավելի թափանցիկ Հունգարիան կնպաստի ավելի ամուր անդրատլանտյան դաշինքին և ավելի բարգավաճ Եվրոպային»,- ասված է հայտարարության մեջ։