ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ և կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ և կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ Նեդ Փրայսը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և վիրավորների վերաբերյալ և նշում, որ ուշադիր հետևում է իրավիճակին։
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»:
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է Նեդ Պրայսի հայտարարության մեջ։
Այսօր ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորաբաժանումների միջեւ, կան զոհեր։