ԱՄՆ-ը կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Իտալիայից
ԱՄՆ-ը կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Իտալիայից

Կորոնավիրուսի զոհերի թվով, ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է: Ջին Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվել է 19 701 մարդ, այսպիսով ԱՄՆ-ը զոհերի թվով առաջ է անցել Իտալիայից:

Իտալիայում կորոնավիրուսից զոհվել էր 19 468 մարդ:

ԱՄՆ-ի մասշտաբով ամենաբարդ վիճակը Նյու Յորքի նահանգում է, որտեղ վերջին հինգ օրվա ընթացքում ամեն օր զոհվում է ավելի քան 700 մարդ: