ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրը
ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը:
Համապատասխան հայտարարությունն արել է երկրի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոն:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին պաշտպանել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրը և դադարեցնել խաղաղ բնակիչների ռմբակոծությունները»,- ասել է պետքարտուղարը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ից:
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից տարածվել են մեղադրանքներ, նշված համաձայնագիրը խախտելու մասին: