ԱՄՆ-ը երբեք չի հանդուրժելու Ռուսաստանի կողմից Վրաստանի և ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակմանը. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ը երբեք չի հանդուրժելու Ռուսաստանի կողմից Վրաստանի և ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակմանը. Պետքարտուղարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Վելեսի հռչակագրի 80 ամյակի կապակցությամբ տարածել է հատուկ:

Փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգները երբեք չի հանդուրժելու Ռուսաստանի կողմից Վրաստանի և ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակմանը:

«Վելեսի հռչակագիրը միայն պատմական արտեֆակտ չէ: Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Խորհրդային Միության կողմից Բալթյան երկրների անօրինական բռնազավթումը և երբեք չի հանդուրժելու Ռուսաստանի կողմից Վրաստանի և ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակմանը»,- նշված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ինչպես այսօր գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հատկանշական է, որ պետքարտուղարությունը Վելեսի հռչակագրի մասին տարածել է հայտարարություն, որում խոսվում է նաև Վրաստանի տարածքների բռնազավթման անընդունելիության մասին: Նրա խոսքով սա ևս մեկ հստակ աջակցության արտահայտում է Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունների կողմից: