ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է սադրիչ և անպատասխանատու գործողությունների մեջ
ԱՄՆ-ը մեղադրել է Չինաստանին սադրիչ և անպատասխանատու գործողությունների մեջ այն բանից հետո, երբ Թայվանն ասել է, որ Պեկինը փորձ է անում հարձակվել կղզու վրա:
«Այս գործողությունները զգալի էսկալացիա են ստատուս քվոն փոխելու Չինաստանի ջանքերում: Դրանք սադրիչ են, անպատասխանատու և մեծացնում են սխալ հաշվարկների վտանգը։ Դրանք նաև հակասում են Թայվանի նեղուցում խաղաղություն և կայունություն պահպանելու մեր վաղեմի նպատակներին»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։
Թայվանը ռազմական ինքնաթիռներ և նավեր է տեղակայել՝ ի պատասխան չինական զորավարժությունների, որոնք արդեն չորրորդ օրն են ընթանում:
Թայվանը պնդում է, որ Չինաստանը զորավարժությունների ընթացքում բազմիցս հատել է միջին գիծը, որը բաժանում է մայրցամաքը Թայվանի նեղուցի կղզուց:
Լրատվամիջոցների հետ զրույցում Թայվանի վարչապետ Սու Ցեն Չանը հայտարարել է, որ Չինաստանն օգտագործում է զորավարժությունները տարածաշրջանային կայունությունը խաթարելու համար։