ԱՄՆ-ը այսօր վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է Վրաստանի տարածքը. Ռեքս Թիլերսոն
«Ես հպարտանում եմ մեր դիվանագիտությամբ»,- այս վեռնագրով The New York Times-ը հրապարակել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեղինակային նամակը, որտեղ խոսքը վերաբերում է նաև Վրաստանին:
Թիլերսոնը ամփոփել է 2017 թվականը և գրել, որ ամերիկայի համար այս տարի Հյուսիսային Կորեայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետ միասին մարտահրավեր էր նաև Ռուսաստանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է իր հարևան երկրների՝ Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքները: Նա խառնվել է նաև արևմտյան երկրների ինքնիշխանության, ինչպես նաև մեր ընտրությունների մեջ»,-գրում է Թիլերսոնը:
Նրա խոսքերով ՈՒկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, ՆԱՏՕ-ի նախկին դեսպան Կուրտ ՈՒոլքերի նշանակմամբ մեծ ներդրում է իրականացվել ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման գործում:
Հեղինակ -
Edgar Barsegyan