ԱՄՆ-ը այսօր վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է  Վրաստանի տարածքը. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ-ը այսօր վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է Վրաստանի տարածքը. Ռեքս Թիլերսոն

«Ես հպարտանում եմ մեր դիվանագիտությամբ»,- այս վեռնագրով  The New York Times-ը հրապարակել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեղինակային նամակը, որտեղ խոսքը վերաբերում է նաև Վրաստանին:

Թիլերսոնը ամփոփել է 2017 թվականը և գրել, որ ամերիկայի համար այս տարի Հյուսիսային Կորեայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետ միասին մարտահրավեր էր նաև Ռուսաստանը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է իր հարևան երկրների՝ Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքները: Նա խառնվել է նաև արևմտյան երկրների ինքնիշխանության, ինչպես նաև մեր ընտրությունների մեջ»,-գրում է Թիլերսոնը:

Նրա խոսքերով ՈՒկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, ՆԱՏՕ-ի նախկին դեսպան Կուրտ ՈՒոլքերի նշանակմամբ մեծ ներդրում է իրականացվել  ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման գործում: