ԱՄՆ դեսպանատուն. «Մամիսոնը» Ռաճայում կնպաստի սահմանային պարեկությանը և կարտահայտի մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

16:14, 16.10.2026
Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է Վրաստանին սահմանային անվտանգության ամրապնդման գործում, – այս մասին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը գրում է սոցիալական ցանցում։
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ «Մամիսոն» սահմանային հատվածի բացումը կնպաստի Ռաճայում սահմանային պարեկությանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է Վրաստանին սահմանային անվտանգության ամրապնդման գործում։ Դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քորթնի Օսթրիանը մասնակցել է Ջավա-Օնի վարչության «Մամիսոն» սահմանային հատվածի բացմանը, որը կառուցվել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության աջակցությամբ։ Նոր հատվածը կնպաստի Ռաճայում սահմանային պարեկությանը և կարտահայտի մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», – նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին բացել է Սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պահպանության դեպարտամենտի Ջավա-Օնի վարչության «Մամիսոն» սահմանային հատվածի նոր շենքը։

Նմանատիպ