ԱՄՆ դաշնային դատարանը անօրինական ճանաչեց և արգելափակեց նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը

10:29, 29.05.2025

ԱՄՆ դաշնային դատարանը անօրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերն ու դրանք արգելափակել է։

Դատարանը պարզել է, որ ԱՄՆ նախագահը գերազանցել է իր լիազորությունները։ Որոշումը կայացվել է Մանհեթենի դաշնային դատարանի կողմից, որը զբաղվում է միջազգային առևտրի հարցերով։

Երեք դատավորից բաղկացած կոլեգիան գտել է, որ տնտեսական արտոնությունների մասին հատուկ օրենքը, որը Դոնալդ Թրամփը օգտագործել է մաքսատուրքեր սահմանելու հիմքում, նրան իրավունք չի տալիս ամբողջ աշխարհում հարկեր սահմանելու։

ԱՄՆ Սահմանադրության համաձայն, միայն Կոնգրեսն ունի մաքսատուրքեր սահմանելու իրավունք։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Դոնալդ Թրամփի կողմից Կանադայից և Մեքսիկայից ներմուծված ապրանքների վրա սահմանված 25% հարկին, Չինաստանից՝ 20%, և բոլոր երկրներից՝ 10%։

Դատարանը նաև չեղարկել է «երկկողմ» մաքսատուրքերն՝ 20%-ից մինչև 50%՝ 60 երկրի արտադրանքի վրա, որոնք ուժի մեջ պետք է մտնեին հուլիսի 9-ին։

Դաշնային դատարանի որոշումից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը բողոքարկել է այն վերաքննիչ դատարանում։

Նմանատիպ