ԱՄՆ առողջապահության նախարարը հայտարարել է, որ հղիության ընթացքում Թայլենոլի օգտագործումը աուտիզմի հետ կապող ապացույցները բավարար չեն, սակայն անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել
WASHINGTON, DC - JANUARY 30: Robert F. Kennedy Jr., U.S. President Donald Trump’s nominee for Secretary of Health and Human Services testifies during his Senate Committee on Health, Education, Labor and Pensions confirmation hearing at the Dirksen Senate Office Building on January 30, 2025 in Washington, DC. Kennedy is testifying for a second day following a tense three-hour hearing before the Senate Finance Committee where he clashed with Democrats over his stance on vaccines and abortion rights. (Photo by Kevin Dietsch/Getty Images)
ԱՄՆ-ի առողջապահության քարտուղար Ռոբերտ Քենեդին հայտարարել է, որ հղիության ընթացքում ցավազրկող «Տայլենոլ» դեղամիջոցի (այսինքն՝ պարացետամոլի) օգտագործման և աուտիզմի միջև կապի վերաբերյալ ապացույցները բավարար չեն, սակայն այն պետք է կիրառվի զգուշությամբ։
«Հղիության ընթացքում «Տայլենոլ» օգտագործելու և պերինատալ շրջանի հետ պատճառահետևանքային կապը դեռ բավարար չէ հաստատելու համար, որ այն իրականում առաջացնում է աուտիզմ, սակայն նման հավանականությունը մեծ է։ Հետևաբար անհրաժեշտ է զգուշությամբ մոտենալ այս հարցին», – հայտարարել է Ռոբերտ Քենեդին լրագրողների հետ զրույցում։
Քենեդին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Տեխաս նահանգը դատական հայց է ներկայացրել «Տայլենոլ»-ի արտադրողի դեմ։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Տայլենոլ»-ի (պարացետամոլի) և աուտիզմի միջև կապի մասին՝ առանց որևէ գիտական ապացույց ներկայացնելու։ Ավելի ուշ ԱՀԿ-ն նշել էր, որ աուտիզմի և հղիության ընթացքում պարացետամոլի օգտագործման միջև կապի վերաբերյալ գիտական հիմքեր գոյություն չունեն։