ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը. Կեյ Բեյլի
ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը. Կեյ Բեյլի

ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը,-այս մասին հայտարարություն է արել դաշինքում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլին:

«Վրաստանը դաշինքի կարևորագույն գործընկերն է: երկիրը կատարում է կարևորագույն առաքելություններ տարբեր թեժ կետերում: Իհարկե մենք շարունակելու ենք համագործակցությունը և աջակցելու ենք ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին»,- ասել է Բեյլին:

Հատկանշական է, որ Բեյլին այս հայտարարությունը արել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին, որը կայանալու է Բելգիայի մայրաքաղաքում: