ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելուն. Ռեքս Թիլերսոնի եզակի հարցազրույցը առաջին ալիքի հետ (տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հարցազրույց է տվել առաջին ալիքի լրագրողին:
Թիլերսոնը մեկ անգամ ևս զրուցել է Վրաստանի Հյուսիս-ատլանտյան դաշինքին ինտեգրվելու հեռանկարների մասին և ընդգծել է Վրաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների աջակցությունը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելուն: Սպասում ենք բոլոր աստիճանների հաղթահարմանը»,-ասել է Թիլերսոնը Վիեննայում գտնվելու ժամանակ:
Հիշեցնենք, երեկ Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Հանդիպմանը Թիլերսոնը նշել է, որ Սպիտակ Տունը ողջունում է Վրաստանի դաշինքին անդամագրվելու ցանկությունը:
Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է ԵԱՀԿ-ի մինիստերիալը, որին մասնակցում է նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan