ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ռեքս Թիլերսոն

Ամերիկայի Միացյալ նահանգները աջակցում է Վրաստանի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնը Բրյուսելում, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:

Թիլերսոնը Միխեիլ Ջանելիձեին է հանդիպել Բրյուսելում, ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում:

«Այսօր հանդիպում ունեցանք Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Մենք աջակցում ենք Վրաստանի ապագա անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին»,- հայտարարել է Ռեքս Թիլերսոնը:

.