Ամիրան Գամղրելիձե. Իսկապես ցանկանում ենք, որ Զատկի տոնը հանգիստ անցնի, և մեզ հարկավոր չլինի լրացուցիչ սահմանափակումներ մտցնել
Ամիրան Գամղրելիձե. Իսկապես ցանկանում ենք, որ Զատկի տոնը հանգիստ անցնի, և մեզ հարկավոր չլինի լրացուցիչ սահմանափակումներ մտցնել

Մենք պետք է փորձենք Զատկի ժամանակահատվածում այլևս սահմանափակումներ չկիրառել, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Հասարակությունը պետք է գիտակցի, որ իրավիճակը լուրջ է, և կորոնավիրուսն ամեն օր 8-10 մահվան պատճառ է դառնում, իսկ վարակվածների թիվն աճում է: Մենք իսկապես ցանկանում ենք, որ ամենամեծ տոնը՝ Զատկի տոնը հանգիստ անցկացվի, և մեզ հարկավոր չլինի լրացուցիչ սահմանափակումներ մտցնել, և դա հնարավոր է: Չնայած առկա իրավիճակը վատթարացել է, այն լիովին կառավարելի է և հնարավոր է խուսափել նոր սահմանափակումներից:

«Հեռավորություն պաշտպանելը, շնչադիմակ օգտագործելը, սանիտարական պայմանների պահպանումը և հավաքներից խուսափելը` սրանք են հիմնական հանձնարարականները», – ասաց Ամիրան Գաղրելիձեն: