ԱՄՀ-ը աջակցում է չորս կետից բաղկացած զարգացման ծրագրին և նրա շրջանակներում նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումներին. Մամուկա Բախտաձե
Արժույթի միջազգային հիմնադրամը, աջակցում է Վրաստանի չորս կետից բաղկացած զարգացման ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումներին,- այս մասին ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեն, արժույթի միջազգային հիմնադրամի՝ «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (EFF) ծրագրի երկրորդ տեսության հաջող ավարտելու կապակցությամբ անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է նախարարը երկրի մակրոտնտեսական պարամետրերը բարելավված են և այդ հաջողությունները կիսել են նաև արժույթի հիմնադրամում:
«Մոտավորապես մեկ տարի է անցել այն բանից հետո, ինչ արժույթի միջազգային հիմնադրամի հետ միասին սկսել ենք, նոր ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի ծրագիրը: Ծրագրի շրջանակներում, ԱՄՀ-ի հետ միասին ծրագրել ենք իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ: Հիմնադրամը, աջակցում է չորս կետից բաղկացած զարգացման ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումներին»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, կառավարությունը արժույթի հիմնադրամի ծրագրի շրջանակներում, նախանշել է կոնկրետ նպատակներ՝ ընթացիկ ծախսերի վերահսկում, կապիտալ ծախսերի արագացում և պակասուրդի կրճատում: Բախտաձեի հայտարարությամբ, ընթացիկ ծախսերը նախորդ տարի, 2016 թվականի հետ համեմատ նվազել են 26 տոկոսից 24,6 տոկոսի: Իսկ 2018 թվականին նախատեսվում է այն նվազեցնել մինչև 23,9 տոկոսի:
Նախարարը նշել է, որ ներդրումների տեսքով կապիտալ ծախսերի օգտագործմամբ, ինֆրակառուցվածքային նախագծերը զգալիորեն արագացվել են, անցած և ընթացիկ տարում սկսվել է բոլոր խոշոր ինֆրակառուցվածքային նախագծերի իրականացումը, այդ թվում Ռիկոթիի լեռնանցքի նախագիծը և այլն:
Նախարարի հայտարարությամբ, մեկ տարում ֆիսկալ պակասուրդը նվազել է մինչև 3 տոկոսի:
Հեղինակ -
Edgar Barsegyan