Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի հերթական գրանտով շրջաններում վերանորոգվելու է մոտ 100 դպրոց
Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Վրաստանին հատկացրել է 68 մլն դոլարի չափով գրանտ՝ կրթական ինֆրակառուցվածքների զարգացման համար,- այս հայտարարությունը արել է հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր տնօրեն Մագդա Մաղրաձեն «հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի ինֆրակառուցվածքային նախագծեր 2018» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Մաղրաձեի խոսքերով, Թբիլիսիից բացի գրանտով տրամադրված գումարը ծախսվելու է շրջաններում մոտ 100 դպրոցի վերանորոգման վրա:
«Այսօր հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսին մենք զրուցել ենք թե ինչ տիպի օգնություն է ստանալու Վրաստանը: Այդ գումարը հիմնականում օգտագործվելու է կրթական ինֆրակառուցվածքների զարգացման համար: Թբիլիսիից բացի գրանտով տրամադրված գումարը ծախսվելու է շրջաններում մոտ 100 դպրոցի վերանորոգման վրա»,-ասել է Մաղրաձեն:
Բացի այդ նա նշել է, որ գումար է հատկացվելու Սան Դիեգոյի համալսարանի և Իլիայի պետական համալսարանի նոր շենքերի վերանորոգման համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan