«Ամերիկայի ձայն». Վրաց վիրավոր զինվորները Քալիֆոռնիայում ձեռք են բերել 38 մեդալ

«Ամերիկայի ձայնի» տեղեկությամբ, Վրաստանի Զինված ուժերի ներկայացուցիչ վիրավոր 12 զինվոր Քալիֆոռնիայում մասնակցել է ծովային հետևակների 2019 թվականի առաջնությանը: Յոթ երկրի ներկայացուցիչ մոտ 200 մասնակից մրցում էր 8 մարզաձևում:

Մրցաշարն սկսվել է մարտի 2-ին և ավարտվելու է մարտի 9-ին:

«Ամերիկայի ձայնի» տեղեկությամբ, վրաց զինվորները ձեռք են բերել 38 մեդալ, այստեղից 20-ը՝ ոսկի, 10-ը՝ արծաթ և 8-ը՝ բրոնզե:

Վրաստանի ներկայացուցիչ մարզիկները մասնակցել են յոթ մրցաշարի: Բասկետբոլի եզրափակիչ խաղում նրանք պարտության են մատնել Ամերիկայի թիմին:

Վիրավոր զինվորները Վրաստան են վերադարձել մարտի 12-ին, լուսաբացին:

Վրաց մարզիկները 2019 թվականի խաղերը ավարտել են հետևյալ արդյունքով.

Ջոնի Թոփուրիա – 5 ոսկի

Ռեզո Գորգաձեն` 3 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզ

Ախմեդ Սաֆարով – 3 ոսկե, 1 բրոնզ

Ալուդա Սեթուրիձե – 2 ոսկե եւ 2 բրոնզե

Ալիկա Գիթոլենդիա – 1 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզ

Գոգիտա Խոզրեւանիձե – 1 ոսկե, 1 արծաթ

Դավիթ Նարեշելաշվիլի – 1 ոսկե, 1 բրոնզ

Գրիգոլ Մինագորաշվիլի – 1 ոսկի

Գուգա Չիմախիձե – 1 ոսկի

Ջիմշեր Չխենկելի – 1 ոսկի

Արչիլ Աբուլաձե – 1 ոսկի

Լաշա Սուրմանիձե – 3 արծաթ