Ամերիկացի ներդրողները վրացի ստարտափների ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ

Ամերիկացի ներդրողները վրացի ստարտափների ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ, – հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Նրանց խոսքով, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիական գործակալության (GITA) և «TECH Friends of Georgia»-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հուշագիրը ստորագրվել է առցանց, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և 2003-2009 թվականներինամերիկացի սենատորը Մինեսոտայից՝ Նորմ Քոուլմանը: Միջոցառումը վարում էր Սան Ֆրանցիսկոյում Վրաստանի գլխավոր հյուպատոս Լևան Բերիձեն:

«Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Վրաստանի նորարարության և տեխնոլոգիայի գործակալությունը, հատուկ ընտրության սկզբունքի միջոցով, կբացահայտի գլոբալ ներուժ ունեցող ստարտափները, որոնցում «TECH Friends of Georgia»-ն կներդնի 500 000 դոլլար:

«Համաձայն հուշագրի, վրացական ստարտափ էկոհամակարգերը զարգացնելու և Վրաստանում և Քալիֆոռնիայում ստարտափ էկոհամակարգերի միջև համագործակցության համար կողմերը պայմանավորվում են կազմակերպել տարբեր գործողություններ նորարարության և տեխնոլոգիայի ոլորտում: