Ամերիկացի կոնգրեսականները Բաթումիում ծանոթացել են ենթակառուցվածքային նախագծերի հետ
Ամերիկացի կոնգրեսականները Բաթումիում ծանոթացել են ենթակառուցվածքային նախագծերի հետ

Բաթումիում այցով գտնվող ամերիկացի կոնգրեսականները այսօր Բաթումի նավահանգստում ծանոթացել են ենթակառուցվածքային նախագծերի հետ: Կոնգրեսականները դիտել են ամերիկյան ներդրումներով կառուցվող տերմինալը:

Նավահանգստում հյուրերին ուղեկցել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ, Թոռնիկե Ռիժվաձեն:

«Ամերիկացի կոնգրեսականների հետ միասին դիտել ենք Բաթումիի նավահանգիստը և նոր տերմինալը, որը կառուցվում է ամերիկյան ներդրումներով: Շատ ուրախալի է, որ Բաթումիիում շինարարություն է ընթանում ամերիկյան ներդրումներով, ինչը ավելի շատ  հնարավորություններ կտա ոչ միայն Աջարիային, այլև ամբողջ Վրաստանին», – հայտարարել է  Թոռնիկե Ռիժվաձեն:

Բաթումիում նավահանգստային ենթակառուցվածքի շինարարությունը իրականացվում է ամերիկյան ներդրումներով: «Վոնդերներտ էքսպրես ինվեսթմենթ գրուպը» (Wondernet Exspress Investment Group) «Տրամո» (Trammo)  խոշորագույն կորպորացիայի հետ միասին տերմինալի կառուցման համար հատկացրել է 20 միլիոն դոլար: Նախագծի համաձայն, կենտրոնական Ասիայի երկրներից Սև ծովի նավահանգիստներ ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով կստեղծվի լոգիստիկ միջանցք: Տերմինալը հագեցած կլինի բեռների փոխադրման ժամանակակից տեխնոլոգիայով:

Կոնգրեսականներ՝ Ադամ Քիզինգերը և Ալեքսանդր Մունը ուշադրությունը բևեռել են տարածաշրջանի համար կարևոր տերմինալի շինարարության վրա:

«Ամերիկյան ներդրումները կարևոր են վրաց-ամերիկյան համագործակցության համար: Երբ ես նայում եմ այս նավահանգիստը և դրա հետագա ներուժը, ես տեսնում եմ, թե ինչպես կարող ենք շարունակել և ուժեղացնել բազմակողմանի հարաբերությունները ՝ լինի ազգային անվտանգություն, թե տնտեսական անվտանգություն: Սա կստեղծի աշխատատեղեր, կնպաստի տնտեսական աճին: Ես առաջին անգամ եկել եմ այստեղ յոթ տարի առաջ և տեսնում եմ, թե ինչպես է փոխվել այս տարածքը: Ես հպարտ եմ այն ​​բանի համար, ինչ արվել է այստեղ և Ամերիկայի դերի հարցում Վրաստանի հետագա հաջողություններում », – ասաց Ադամ Կինսինգերը:

Ամերիկացի կոնգրեսականները Բաթումիում մասնակցում են Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով կոնֆերանսին:

 

ამერიკელი კონგრესმენები ბათუმის პორტში ინფრასტრუქტურულ პროექტებს გაეცნენ

Թողնել մեկնաբանություն