Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը կոչ է անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին զերծ մնալ այցից Վրաստան
Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը կոչ է անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին զերծ մնալ այցից Վրաստան

Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը կոչ է արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին զերծ մնալ այցից Վրաստան։

Ուիլսոնը սոցիալական ցանցում հրապարակել է Սինիրլիօղլուին ուղղված նամակը և կցել նաև մեկնաբանություն։

«Որպես Հելսինկիի հանձնաժողովի համանախագահ՝ ես կոչ եմ արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին հետաձգել իր ուղևորությունը Թբիլիսի։ Իվանիշվիլիի ոչ լեգիտիմ ռեժիմի հետ ցանկացած այց կարող է սխալ ընկալվել որպես աջակցություն իշխանության բռնապետական զավթմանը։ Մենք պետք է միասին կանգնենք վրաց ժողովրդի կողքին», – գրել է Ջո Ուիլսոնը սոցիալական ցանցում։