Ամերիկացի կոնգրեսական. 100 տարի առաջ խորհրդարան հիմնադրելով, Վրաստանը դարձավ ժողովրդավարական կառավարման պիոներ
Պառլամենտարիզմի 100-ամյա հոբելյանի առթիվ վրաց ժողովրդին շնորհավորել է ամերիկացի կոնգրեսական և ներակայացուցիչների պալատին կից ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ Դևիդ Փրայսը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ցանկանում եմ իմ վրաց բարեկամներին շնորհավորել այս կարևորագույն ամսաթվի կապակցությամբ: 1919 թվականի մարտի 20-ին հիմնադիր ժողով ստեղծելով, ձեր նախնիները դարձել են ժողովրդավարական կառավարման պիոներներ»,- հայտարարել է կոնկգրեսականը տեսաուղերձում, որը նա հատուկ ձայնագրել է հատուկ հոբելյանական ամսաթվի առիթով:
Դևիդ Փրայսի խոսքով, Վրաստանի Առաջին ժողովրդավարական խորհրդարանի գլխավոր ձեռբքերումը Սահմանադրության ընդունումն էր, որը պաշտպանում էր Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում կանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Տեսաուղերձում կոնգրեսականը խոսել է նաև Վրաստան նախատեսված այցի մասին: Փրայսի խոսքով, Վրաստանի խորհրդարանի հետ իրեն կապում է 13-ամյա համագործակցության: