«Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ:
Սկզբում տարածվել էր տեղեկություն երեք տուժածի մասին:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին, դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր:
Վարկեթիլիի մետրոկայանի իրավիճակին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Վարկեթիլի» մետրոկայանում, որտեղ այսօր առավոտ փլուզվել էր առաստաղի մի մասը, վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:
Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն: