Ամբողջովին անհեթեթություն է պնդել, իբր Վլադիմեր Պոզներն ու նրան ուղեկցողները օգտվում էին տեղաշարժման սահմանափակման համար անհրաժեշտ թույլտվությամբ. Կառավարության վարչակազմ
Ամբողջովին անհեթեթություն է պնդել, իբր Վլադիմեր Պոզներն ու նրան ուղեկցողները օգտվում էին տեղաշարժման սահմանափակման համար անհրաժեշտ թույլտվությամբ, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կառավարության վարչակազմից:
Նրանց տեղեկությամբ, երկիր մուտք գործած 41 մարդուց, իննը չէր խախտել մեկուսացման ու կարանտինի կանոնները:
«Պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, տուգանել են 32 անձի` մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Երկիր մուտք գործած 41 մարդուց իննը չէր խախտել մեկուսացման և կարանտինի կանոնները: Ուստի ամբողջովին անհեթեթություն է պնդել, իբր Վլադիմեր Պոզներն ու նրան ուղեկցողները օգտվում էին տեղաշարժման սահմանափակման համար անհրաժեշտ թույլտվությամբ», – ասված է կառավարության վարչակազմի հայտարարության մեջ:
«Եվրոպական Վրաստանի» անդամ Գիորգի Կանդելակին նշել է, որ Վլադիմեր Պոզներն ու ամբողջ պատվիրակությունը թույլտվություններ են ստացել Վրաստանի ՆԳ նախարարությունից, և որ նրանց ընդունելու որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով, այդ թվում, տեղեկացված էր նաև ՆԳ նախարարը: