Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք տրամաբանական լուծումներ գտնել. Կարեն Կարապետյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականություններ կատարող, Կարեն Կարապետյանը նախարարների կաբինետի արտահերթ նիստին հայտարարել է, որ այս իրադարձությունը պետք է լինի պետականության հասունության ամենակարևոր քննությունը:
Նրա խոսքերով, կառավարությունը պետք է աշխատի առանց խափանման:
«Բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը առավելագույնս զգոնության կոչ է արել պաշտպանության նախարարին, զինվորականներին և իրավապահներին:
Կարեն Կարապետյանը ասել է, որ պետք է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ կրիտիկական պահերին կարող են համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել:
Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացել է քիչ առաջ:
Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կատարելու է Կարեն Կարապետյանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan