«Ամբասադոր» հյուրանոցի տարածքում հրդեհը տեղայնացվել է
«Ամբասադոր» հյուրանոցի տարածքում հրդեհը տեղայնացվել է

Թբիլիսիում՝ Շավթելիի փողոցում, «Ամբասադոր» հյուրանոցի տարածքում հրդեհը տեղայնացվել է։

Հրդեհը բռնկվել է «Ամբասադոր» հյուրանոցին պատկանող շենքի վերջին հարկում մոտ կես ժամ առաջ։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ջոկատները, որոնք փորձում են մարել կրակը։