Ալի Քաան Օրբայ։ Այսօր մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հռչակման 102-ամյակը. Վրաստանի հետ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր են մեր երկրի համար
Ալի Քաան Օրբայ։ Այսօր մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հռչակման 102-ամյակը. Վրաստանի հետ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր են մեր երկրի համար

Վրաստանի զարգացումը, առաջընթացը, խաղաղությունն ու կայունությունը Թուրքիայի համար կարևոր են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային տեսանկյունից, – այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։

Նրա խոսքով՝ անկախ հանրապետություն հռչակվելուց հետո Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել զարգացման ուղղությամբ։

«Այսօր մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետություն հռչակման 102-րդ տարեդարձը։ Այս օրը մեզ համար չափազանց կարևոր է։ Ուզում եմ նշել, որ այս 102 տարվա ընթացքում Թուրքիան անցել է մեծ ուղի և կատարել նշանակալի քայլեր զարգացման ուղղությամբ։ 82 միլիոն բնակչությամբ Թուրքիան աշխարհում տնտեսական զարգացման մակարդակով զբաղեցնում է 16-րդ տեղը։ Թուրքիան շատ երկրների համար նախընտրելի ընկեր և ռազմավարական գործընկեր է։

Մեր երկրի համար շատ կարևոր է Վրաստանի հետ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը։ Թուրքիան մշտապես անսասանորեն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս գործոններն առանձնապես կարևոր են նաև ապագայում՝ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Վրաստանի զարգացումը, առաջընթացը, խաղաղությունն ու կայունությունը Թուրքիայի համար կարևոր են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային մակարդակով։ Այդ պատճառով մենք միշտ աջակցում ենք Վրաստանում խաղաղությանն ու զարգացմանը։ Այժմ Վրաստանում գործում է մոտ 2000 թուրքական ընկերություն, որոնք իրենց ներդրումն ունեն Վրաստանի տնտեսական զարգացման գործում։ Թուրքիայի համախառն ներդրումները Վրաստանում կազմում են շուրջ երկուուկես միլիարդ դոլար, ինչը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսական առաջընթացում։ Թուրքիան անկեղծորեն հավատում է, որ Վրաստանը կունենա փառավոր ապագա։ Թուրքիան լիովին աջակցում է ձեր երկրին և մաղթում առաջընթաց ու զարգացում», – հայտարարել է Օրբայը։